ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ Իրանի դեմ պատժամիջոցների սառեցումը, այդ երկրի շուրջ դրական զարգացումները հնարավորությունների պատուհան են բացում նաև Հայաստանի համար: «Ինչ վերաբերում է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառմանը, ապա ակնհայտ է, որ դրանք անուղղակի կերպով ազդում են նաև մեզ վրա: Դժվարանում եմ այս պարագայում որևէ դեղատոմս առաջարկել: Բնական է, կանցնի որոշակի ժամանակահատված, և Ռուսաստանն իր հերթին կվերացնի հայկական ծագման ապրանքների մուտքի արգելքն իր շուկա: Դա մեզ համար շատ նպաստավոր կլինի, քանի որ այս արգելանքների հետ կապված խնդիրներն ակնհայտ են՝ սկսած ՌԴ-ից ստացված տրանսֆերտների նվազեցումից:Իրանը Հայաստանում ամենաշատ ներդրումներ կատարած գործընկեր երկրներից է: Մենք միակն ենք ԵՏՄ-ում, որ ցամաքային սահման ունենք Իրանի հետ: Իմ համոզմամբ՝ բոլոր պայմանները ստեղծված են, որ մեր փոխգործակցությունն ավելին խորանա» :
Պատգամավորն անդրադարձավ նաև ՀՀԿ-ՀՅԴ սպասվելիք կոալիցիայի թեմային՝ նկատելով, որ ինքը կողմ է ամենալայն մասշտաբով համագործակցությանը. «Համագործակցություն կարող է լինել քաղաքական ուժերի, այդ թվում՝ առանձին դեմքերի հետ»:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը