Մահացավ Արցախի պողոտայում BMW-ով վրաերթի ենթարկված 22-ամյա տղան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 4-ին, հիվանդանոցում մահացել է հունվարի 19-ին Երևանում, Արցախի պողոտայում BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկված Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Ներսիսյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր հունվարի 19-ին Երևանի Արցախի պողոտայում տեղի ունեցած վրաերթի և խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը: Պարզվել էր, որ BMW մակնիշի 15 PV 005 համարանիշի ավտոմեքենան վարել էր Երևանի Երվանդ Քոչար փողոցի 9 շենքի բնակիչ, 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանը, իսկ վրաերթի ենթարկվածը Կոտայքի մարզի Զովունի գյուղի 15 փողոցի բնակիչ, 22-ամյա Արամ Ներսիսյանն էր: Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնեկ էր նաև, որ BMW-ի վարորդ Ա. Հովհաննիսյանը բախվել էր նաև Lexus մակնիշի 888 OՏ 88 համարանիշի ավտոմեքենային, որի սեփականատերը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, ինչպես նաև նյութական վնաս էր պատճառվել «Հուբերտոս» ՍՊԸ-ին: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 19-ին վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:35–ի սահմաններում BMW մակնիշի 15 PV 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի պողոտայում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել հետիոտնին, այնուհետև բախվել մթերային խանութի պատին, իսկ հետո էլ հարվածել էլեկտրասյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am