Ադրբեջանը Իսրայելից գրեթե հինգ միլիարդ դոլարի զենք է գնել/տեսանյութ/
«Ցուցադրելու համար որքան լայն է այդ համագործակցությունը ձեր ուշադրությանը մի թիվ ներկայացնեմ: Մինչ այժմ Ադրբեջանի և Իսրայելի միջև ստորագրված զենքի ձեռքբերման պայմանագրերի արժողությունը կազմել է մոտ 5 մլրդ դոլար, ավելի հստակ՝ 4 մլրդ 850 մլն դոլար: Այդ պայմանագրերի մեծ մասն արդեն իրագործվել է: Մենք դեռ աշխատում ենք դրա շուրջ և շատ գոհ ենք այդ համագործակցությունից», - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում այցով գտնվող Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բաքվում հայտարարեց, որ նրանք գրեթե 5 մլրդ դոլարի զենք են ձեռք բերել Իսրայելից: Իլհամ Ալիևը շեշտեց նաև, որ երկու երկրների միջև համագործակցությունը շարունակվում է արդեն մի քանի տարի:
