Վիլեն Շատվորյանը կրկին ընտրվել է Ուկրաինայի հայերի միության նախագահի պաշտոնում
Դեկտեմբերի 14-ին Ուկրաինայի հայերի միության ամփոփիչ խորհրդակցության ժամանակ կայացել են կազմակերպության նախագահի ընտրությունները:Ուկրաինայի հայերի միության նախագահ է ընտրվել Վիլեն Շատվորյանը: Analitikaua–ն հայտնում է,որ խորհրդակցության աշխատանքներին մասնակցել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, հայկական համայնքների ղեկավարներ եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու պատվավոր հյուրեր։
