Թուրքիայի խորհրդարանի նախագահը կմեկնի Ադրբեջան
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Ղահրամանը կմեկնի Ադրբեջան: Այնտեղ նա կմասնակցի Բաքվում դեկտեմբերի 22-ին կայանալիք «ԹյուրքՊԱ» շենքի բացմանը։ Նշվում է, որ շենքի բացման արարողությանը ներկա կլինեն նաև Ղազախստանի և Ղրղըզստանի խորհրդարանի նախագահները։
