Ադրբեջանում ավտովթարից ավելի քան 10 մարդ է տուժել
Ադրբեջանում Hyundai մակնիշի ուղեւորատար ավտոբուսը բախվել է Toyota-Pikap մեքենային, որի հետեւանքով ավելի քան 10 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է Report–ը։ Բախումից ավտոբուսի ուղեւորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Վիրավորներից երեքը՝ ավտոմոբիլի վարորդն ու ավտոբուսի 2 ուղեւորուհիները, հոսպիտալացվել են։
