Ինչպես է Բաքուն վերբովկա անում ՀՀ քաղաքացիներին

Հայկական Ժամանակը գրում է.Հայաստանում կատարյալ խառնաշփոթ է: Ինչ-որ մարդիկ գնացել են Բաքու: Ինչ-որ մարդիկ պատրաստվում են գնալ Բաքու: Ինչ-որ մարդկանց մասին ասվում է, թե գնում են, բայց պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ: Ինչ-որ մարդիկ դա­տապարտում են պոտենցիալ գնացողների հետ շփվողներին: Ինչ-որ մարդիկ դատապարտում են այդ լուրերը շրջանառող հայկական լրատվամիջոցներին: Բայց ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում: Հիշեցնենք, ամեն ինչ սկսվեց անցյալ տարի, երբ Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցավ ասուլիս, որին մասնակ­ցում էր հայ ընտանիք հայրը, մայրը եւ փոքր երեխան: Ասուլի­սի ժամանակ հայրն ասում էր, թե ինքը Հայաստանում իշխա­նությունների կողմից հետապնդումների է ենթարկվել, ուստի տեղափոխվել է Ադրբեջան կյանքն ու գործունեությունն այդ երկրռւմ շարունակելու: Այն ժամանակ լրատվամիջոցները բազմաթիվ հարցեր ուղղեցին ՀՀ ԱԱԾ-ին, այդ թվում` ինչու չի կանխվել նման անձնավորության տեղաշարժը դեպի Ադրբե­ջան, հատկապես որ նրա անվան հետ կապված քրեական գործեր կային, ստորագրություն երկրից չհեռանալու մասին: Ըստ պաշտոնական պատասխանի, նա որեւէ օրենքով որեւէ խոչընդոտ չուներ հատելու հայ-վրացական սահմանը, իսկ Վրաստանից էլ տեղափոխվելու ուր որ ուզում է: ԱԱԾ ոչ պաշտոնական մեկնաբանությունը հետեւյալն էր. պատկե­րացնո՞ւմ եք ինչ աղմուկ կբարձրանար, եթե նրան սահմանին ձերբակալեին, թույլ չտային իրականացնել մտադրությունը: Պատկերացնո՞ւմ եք, ինչպես նա կհերոսացվեր եւ ինչ փութաջանությամբ քաղաքացիական ակտիվիստները կհիշեին 37 թիվը, ռեպրեսիաները: Գուցեեւ այս բացատրության մեջ տրամաբանություն կա, թեեւ, կարծում ենք, տվյալ իրավիճակի լուծումները կարող էին բազմազան լինել: Հետագա իրադարձություններն արդեն ցույց տվեցին, որ ԱԱԾ մոտեցումը, թե ավելի լավ էր սուսուփուս գնար, քան մնար եւ հերոսանար, խիստ մակերեսային էր եւ չկշռադատված: ԱԱԾ-ում լավ չեն պատկերացրել, թե ինչ հե­տեւանքներ կարող է ունենալ այդ անձնավորության ինքնահանձնումն Ադրբեջանին: Անցյալ ամիս Հայաստանից եւս մի անձնավորություն (այս անգամ` իգական սեռի), գնաց Բաքու եւ նույն հիմնավորումնե­րը ներկայացրեց ՀՀ իշխանությունների կողմից հետապնդ­ված լինելու մասին: Վերջին օրերին էլ տարբեր երկրներում գտնվող ՀՀ երկու քաղաքացի էին պատրաստվում լրացնել այս ցանկը: Երկուսն էլ ժամանակին Հայաստանում իշխանու­թյունների հետ խնդիրներ են ունեցել, մեկը ընդդիմադիր է եղել, մյուսը ՀՀ ԶՈԻ սպա: Ենթադրվում է, եվրոպական երկրներից քաղաքական ապաստան են ստացել քաղաքական հայացքների համար ՀՀ իշխանությունների կողմից հե­տապնդվելու հիմքով: Այս երկուսի ասուլիսներն Ադրբեջանի մայրաքաղաքում հաջողությամբ կանխվեցին: Նրանցից մեկը վերադարձավ Հայաստան եւ «Առաջին լրատվականի» տեսախցիկի, առաջ ասաց, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել, ինքը չէր պատրաստ­վում մեկնել Բաքու: Երկրորդը ֆեյսբուքում տեսաուղերձ հրա­պարակեց, որտեղ կրկին ասում էր, որ թյուրիմացություն է եղել, իրեն ներկայացրել են, թե պետք է միանա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ինչ-որ խաղաղության հարթակի: Այնինչ պարզվել է, որ պետք է ստորագրի մի տեքստի տակ, որտեղ նշված է, թե Հայաստանը պետք է հողեր վերադարձնի Ադրբեջանին: Իսկ ինքը դրան դեմ է: Իրավիճակի լրջությունը պատկերացնելու համար, պետք է ընդամենը հիշել, թե 2008 թվականի մարտի 1-ից հետո քանի հարյուր կամ միգուցե քանի հազար մարդ է իշխանություննե­րի կողմից քաղաքական հայացքների համար հետապնդվելու պատճառաբանությամբ հեռացել Հայաստանից եւ քաղաքա­կան ապաստան գտել այս կամ այն երկրռւմ: Մանրաասներին ծանոթացեք թերթի այս համարում:  

դիտվել է 8 անգամ
Լրահոս
«Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video) ԱՄՆ ամենամեծ ավիակիրը մեկ տարի ծովում գտնվելուց հետո վերադառնում է հայրենիք Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ կրթությունն է․ Սամվել Կարապետյան Հրապարակեք, հարգեք այդ մարդկանց հերոսությունը, եթե մենք սխալվում ենք քանակի մեջ, ներողություն կխնդրենք․ Ռոբերտ Քոչարյանը՝ պшտերազմի զnհերի մասին Տհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասին ՔՊ-ի քարոզարշավի հիմքը երգը, պարը և ուտել-խմոցին են, որոնք համեմվում են ագրեսիայով և աննախադեպ ստերով․ Տիգրան Աբրահամյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները Ֆրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը և պատրաստ է աշխատել հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ․ Զելենսկի Ծաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվել. կան վիրшվորներ Բարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Ռուբինյանց փողոցում բախվել են «BYD»-ն, «Audi»-ն, «Toyota Corolla»-ն, «Chevrolet Volt»-ը, «Hyundai»-ն, «Nissan»-ը և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը․ կա վիրավոր Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Թուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել Բացահայտվել է հնարավոր կոռուպցիոն սխեմա․ բացակայող աշխատակիցներ, վճարված աշխատավարձեր Ռուբեն Ռուբինյա՛ն, նախագահի անունը տալուց առաջ լսի՛ր՝ պատասխան ես տալու․ Վահե Մովսիսյան (video) Օպերատիվություն, արագություն, անվտանգության ապահովում. ԶՊՄԿ-ի աշխատակիցների այս կարողություններն են ստուգվում ՆԳՆ ՓԾ հետ անցկացված ուսումնական վարժանքի ընթացքում Օպերատիվություն, արագություն, անվտանգության ապահովում. ԶՊՄԿ-ի աշխատակիցների այս կարողություններն են ստուգվում ՆԳՆ ՓԾ հետ անցկացված ուսումնական վարժանքի ընթացքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am