Մարդ, որի մահը ցավի, ափսոսանքի զգացում էր առաջացրել նրան ճանաչող և չճանաչող մարդկանց մոտ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երկարատև, ծանր հիվանդությունից հետո բավականին երիտասարդ տարիքում (56 տարեկանում) երեկ իր մահկանացուն կնքեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ Մարդ, որի մահը երեկ ցավի, ափսոսանքի զգացում էր առաջացրել նրան ճանաչող և չճանաչող մարդկանց մոտ։ Մեզանում շատ հազվադեպ է պատահում, որ պետական պաշտոնյան, իշխանական գործիչը նման գնահատանքի արժանանա։ Անգամ մահը մեզ չի ստիպում սիրել, դրական խոսքեր ասել, ցավել նրանց համար, ովքեր զբաղվել են թալանով, վարկաբեկել պետական պաշտոնյայի աթոռը, հղփացած ու ցոփ կյանքով ապրել։ Երեկ համացանցում հիշել էին այլ վաղամեռիկ պաշտոնյաների, որոնց մասին, անգամ մահվանից հետո, ցավակցության և ափսոսանքի խոսքեր չհնչեցին։ Այնպես որ, պետք չէ ասել, որ մեր հասարակությունը գնահատել չգիտի և ատում է իշխանության ու պաշտոնավարման հետ առնչվող ցանկացած բան և բոլորին՝ անխտիր։ Մարդիկ, անգամ եթե չեն արտահայտվում, շատ լավ տարբերում են աշխատողին չաշխատողից, կոռումպացվածին՝ չկոռումպացվածից, վատը՝ լավից։ Ինչ ենք շատ տեսել այս տարիներին՝ նախարարներ, չինովնիկներ, կերակրատաշտի մոտ հավաքված մարդիկ, որոնք ճամբարից ճամբար են թռչում, զբաղվում պետական փողերի վատնումով, միշտ ջրի երեսին մնում։ Բայց լավ նախարարը, պարկեշտ չինովնիկը եզակի երևույթ է, և նրան գնահատում են բոլորը՝ ընդդիմադիր կլինի, թե իր կյանքից դժգոհ շարքային քաղաքացի։ Զրոյից նախարարություն ձևավորած, առավոտ վաղ աշխատանքի գնացող, երեկոյան ուշ վերադարձող, իր ենթակաների նկատմամբ արդարամիտ, համեստ պաշտոնյան, որը նաև իր վերադասին ուղղված քծնանքով աչքի չի ընկել, չի կարող չգնահատվել, և նրա հեռացումը չի կարող համընդհանուր ափսոսանքով չուղեկցվել։ Այնպես որ՝ «մահը մերն է, մենք մահինը, մարդու գործն է միշտ անմահ»»։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video) ԱՄՆ ամենամեծ ավիակիրը մեկ տարի ծովում գտնվելուց հետո վերադառնում է հայրենիք Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ կրթությունն է․ Սամվել Կարապետյան Հրապարակեք, հարգեք այդ մարդկանց հերոսությունը, եթե մենք սխալվում ենք քանակի մեջ, ներողություն կխնդրենք․ Ռոբերտ Քոչարյանը՝ պшտերազմի զnհերի մասին Տհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասին ՔՊ-ի քարոզարշավի հիմքը երգը, պարը և ուտել-խմոցին են, որոնք համեմվում են ագրեսիայով և աննախադեպ ստերով․ Տիգրան Աբրահամյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները Ֆրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը և պատրաստ է աշխատել հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ․ Զելենսկի Ծաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվել. կան վիրшվորներ Բարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Ռուբինյանց փողոցում բախվել են «BYD»-ն, «Audi»-ն, «Toyota Corolla»-ն, «Chevrolet Volt»-ը, «Hyundai»-ն, «Nissan»-ը և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը․ կա վիրավոր Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Թուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել Բացահայտվել է հնարավոր կոռուպցիոն սխեմա․ բացակայող աշխատակիցներ, վճարված աշխատավարձեր Ռուբեն Ռուբինյա՛ն, նախագահի անունը տալուց առաջ լսի՛ր՝ պատասխան ես տալու․ Վահե Մովսիսյան (video) Օպերատիվություն, արագություն, անվտանգության ապահովում. ԶՊՄԿ-ի աշխատակիցների այս կարողություններն են ստուգվում ՆԳՆ ՓԾ հետ անցկացված ուսումնական վարժանքի ընթացքում Օպերատիվություն, արագություն, անվտանգության ապահովում. ԶՊՄԿ-ի աշխատակիցների այս կարողություններն են ստուգվում ՆԳՆ ՓԾ հետ անցկացված ուսումնական վարժանքի ընթացքում Թուրքիայում ևս մեկ ընդդիմադիր նախկին քաղաքապետ է դատապարտվել ազատազրկման «Grand Candy» ընկերության «ISUZU»-ն վարած վարորդը, ով եղել է ոչ սթափ, բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել «Գերեզմանի վրա կանգնած «երջանկություն» վաճառողը սովորական «բառիգ» է». Ռուբեն Մխիթարյան «Բա համբալն ուրիշ ձևա՞ լինում, դե լսի՛ր»․ Արմենակ Դանիելյան (video) «Ավինյա՛ն, դու մայկա-տրուսիկ տպող․․․»․ Գագիկ Ծառուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am