Ավելի քան 3 տարվա շրջափակումից հետո սիրիական բանակը երեկ վերականգնել է Հալեպի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Նըբոլ և ալ-Զահրա ավանների նկատմամբ վերահսկողությունը։
Ինչպես տեղեկացնում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը, սիրիական բանակի հրամանատարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ավանների շրջափակումն ավարտվել է սիրիական բանակային ուժերի և նրանց կողքին կռվող կամավորական խմբերի մղած ծանր մարտերից հետո։
Շրջափակման վերացման լուրը մեծ արձագանք է գտել Հալեպում։
Մինչ սիրիական բանակը վերջին մի քանի օրերին առաջընթաց է արձանագրում, մյուս կողմից, երեկ երեկոյան ժամերին ահաբեկչական խմբավորումներն ինքնաշեն մի քանի հրթիռներ են արձակել հայաշատ թաղամասերի ուղղությամբ։
Դրանցից մեկը պայթել է Նոր գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և Սահակյան վարժարանը միացնող հատվածում, իսկ մյուսը՝ ներկայիս հայկական ծերանոցի մոտ։ Վերջինիս պայթյունից բռնկվել են էլեկտրահաղորդման լարերը։
Տեղի ունեցած պայթյունների պատճառով վիրավորներ են գրանցվել, գրանցվել են նաև նյութական մեծ վնասներ, վնասվել են բնակարաններ, խանութներ, մեքենաներ, պետական գույք։
Նշվում է, որ սիրիական բանակի այդ առաջընթացը կօգնի վերջնականորեն կտրել սիրիական ընդդիմության և Թուրքիայի միջև առկա ճանապարհը։
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը