«Գազպրոմ»-ը և Իրանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ու Իրանի պետական նավթային ընկերությունը (NIOC) համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Այս մասին Twitter-ում գրառում է կատարել ՌԴ էներգետիկայի նախարարությունը, հայտնում է gazeta.ru-ն:«Հուսամ, որ այսօր այս փաստաթղթի ստորագրմամբ «Գազպրոմ նեֆտը» իր գործունեությունը կսկսի Իրանի տարածքի 2 հանքավայրերում»,– ասել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն։ Ինչպես ասել է՝ պաշտպանում է Իրանի շուկայում ռուսական ընկերությունների ակտիվությունը:
