Ահաբեկչության դեմ պայքարի նոր բանաձև
ՄԱԿ-ի մամուլի կենտրոնի տվյալներով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության միջազգային-իրավական հարցերով նոր բանաձևը կոչ է անում պետություններին տեղեկատվություն փոխանակել օտարերկրացի ահաբեկիչ-զինյալների և ահաբեկչական կազմակերպությունների մասին, այդ թվում՝ կենսաչափական տվյալներ: «ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է անում պետություններին դիտարկել, որտեղ հնարավոր է, հետախուզական տվյալների գաղտնիության աստիճանի նվազեցման հնարավորությունը ծառայողական օգտագործման համար այն սպառնալիքի մասին, որը ներկայացնում են օտարերկրացի ահաբեկիչ-զինյալները:Նոր բանաձևի կետերից մեկը կոչ է պարունակում՝ ուղղված բոլոր պետություններին, որ հասնեն այն բանին, որ ահաբեկչությունների կատարողներն ու կազմակերպիչները չչարաշահեն փախստականի կարգավիճակը»,- ասվում է բանաձևում։
