Կքննարկվի Ավակովին պաշտոնից հեռացնելու հարցը
«Բատկիվշչինայի» պատգամավոր Իգոր Լուցենկոն Facebook-ի իր էջում հայտնում է,որ Գերագույն ռադայի իրավապահ գործունեության օրենսդրական ապահովման հարցերով կոմիտեն դեկտեմբերի 21-ին կքննարկի Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին պաշտոնից հեռացնելու մասին վճռի նախագիծը։ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարյովը Facebook-ի իր էջում գրել է, որ Արսեն Ավակովը հրաժարական է տվել և մեկնել արտասահման։ Նրա տեղեկություններով՝ Ավակովը Օլեգ Լյաշկոյի տարեդարձի երեկույթից հետո մեկնել է Կանադա՝ գործուղման և այլևս Ուկրաինա չի վերադարձել։
