Գորբաչովը՝ Ելցինին չձերբակալելու պատճառների մասին
Ինչու 1991թ. չի ձերբակալել Բելովեժի համաձայնագրի մասնակիցներին, մասնավորապես՝ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կառավարության նախագահ Բորիս Ելցինին, Ուկրաինայի և Բելառուսի Գերագույն Խորհրդի նախագահներ Լեոնիդ Կրավչուկին և Ստանիսլավ Շուշկևիչին։ Այս մասին ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը պատմել է, թե TASS գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։ «Ես չգիտեի, թե ինչ են նախատեսում Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի առաջնորդները Բելովեժի թավուտում։ Կարծում եմ՝ դրանից քաղաքացիական պատերազմի հոտ էր գալիս, ինչը վտանգավոր է։ Տպավորություն կստեղծվեր, թե իշխանությունը պահելու համար նման քայլի գնացի, չնայած պետք էր ժողովրդավարական ուղիներով հասնել դրան»,- ասել է Գորբաչովը՝ հավելելով, որ նման սցենարը կհրահրեր «հրդեհ երկրով մեկ»: Բացի այդ, ԽՍՀՄ առաջին նախագահը նշել է, որ չի ցանկացել արյուն թափել։
