Հնարավոր է ԽՍՀՄ-ի սահմաններում նոր Միության կազմավորում.Գորբաչով
TASS գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը ասել է,որ հավանական է համարում նախկինում Խորհրդային Միության կազմի մեջ մտնող պետությունների միության վերականգնումը։ «Վերականգնում հնարավոր է նախկին սահմաններում և նույն կազմով, ինքնակամ:Կարծում եմ, որ նոր Միություն կարող է լինել: Այս դեպքում կխուսափի «Խորհրդային Միություն» սահմանումից»,-ասել է Գորբաչովը։
