Հալեպի 2 տոկոսն է գրոհայինների տիրապետության տակ
Ria Novosti-ի փոխանցմամբ, Սիրիացի ռազմայինները հայտնել են, որ իրենց վերահսկողության տակ է գտնվում արևելյան Հալեպի 2 տոկոսը , ինտենսիվ գնդակոծությունների տակ գտնվող գրոհայինները շարունակում են պաշտպանել իրենց դիրքերը: Անցած օրվա ընթացքում նրանք դուրս են հանվել ևս երեք` Շեյհ-Սաիդ, Քարիմ-Հումե և Էլ-Մակամադե թաղամասերից: Արևելյան Հալեպում ահաբեկիչների տիրապետության տակ գտնվող ընդհանուր տարածքի մակերեսը չի գերազանցում 10 քառակուսի կիլոմետրը:
