Ստամբուլում երեկ տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ հայեր չեն զոհվել․ այս մասին Tert.am-ին հայտնել են Թուրքիայում գործող «Նոր Զարթօնք» հայկական երիտասարդական-ժողովրդական շարժումից:
«Զոհերի մեջ հայեր չկան, վիրավորվածների մասին դեռ չենք կարող խոսել: Այսօր կամ վաղն արդեն դա պարզ կլինի»,-ասել է շարժման անդամ Սայաթ Թեքիրը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան Ստամբուլում «Բեշիքթաշ»-«Բուրսասփոր» ֆուտբոլային ակումբների հանդիպումից անմիջապես հետո «Վոդաֆոն» մարզադաշտի մոտ տեղի է ունեցել ահաբեկչական պայթյուն․ զոհերի թիվը այս պահի դրությամբ հասել է 44-ի:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են «Ազատ Քուրդիստանի բազեները»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ Ստամբուլի ահաբեկչության ժամանակ զոհված կամ վիրավորված ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը