Այսօր «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները ստորագրեցին համագործակցության հուշագիր, որոց սահմանեցին, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնաբար: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով Լեւոն Տեր - Պետրոսյանի եւ Գագիկ Ծսռուկյանի` ընդդիմադիր դաշտում գործելու մասին լուրերին՝ նշեց, որ յուրաքանչյուրն էլ Սահմանադրական իրավունք ունի` գործելու ընդդիմադիր դաշտում: «Հայաստանի Սահմանադրությունը չի արգելում ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանին և ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանին քաղաքական գործընթացներում մասնակցության հայտ ներկայացնել և ծավալել ընդդիմադիր գործունեություն: Ես չեմ կասկածում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կծավալի ընդդիմադիր գործունեություն, Գագիկ Ծառուկյանի մասով՝ ժամանակը ցույց կտա: Գնահատականներ տալու խնդիր չեմ տեսնում, մեր գործունեությունը մենք չենք կապում այդ ուժերի հրապարակ մտնելով կամ չմտնելով և այդ ուժերի հետ հակադրություններ կամ հակասություններ տեսնելով: Մեր պայքարը գործող իշխանության դեմ է, որն աշխատում է մեկ սկզբունքով՝ փող ծախսել իշխանության գալու համար, իսկ իշխանության գալուց հետո փող աշխատել այդ իշխանությունը պահելու համար: Արդյունքում մենք մնում ենք աղքատ, և մեր խնդիրը այս իշխանությունը փոխելու մեջ է»,- ասաց Սարգսյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը