Հռոմի պապը Սիրիայում խաղաղության կոչ է արել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկին կոչ է արել դադարեցնել արյունալի հակամարտությունը Սիրիայում և դատապարտել վերջին ահաբեկչությունները։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։«Ես կոչ եմ անում քաղաքակիրթ ընտրություն կատարել՝ ոչ ոչնչացմանը, ու այո՝ խաղաղությանը, այո Հալեպի բնակիչներին ու Սիրիային»,- ասել է քահանայապետը: Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին դիմելով՝ Հռոմի պապն ասել է, թե չպետք է մոռանալ, որ Հալեպը քաղաք է, որ այնտեղ մարդիկ են բնակվում, ընտանիքներ, երեխաներ, տարեցներ, հիվանդ մարդիկ։ «Մենք արդեն սովորել ենք պատերազմին, ավերածությանը, սակայն մենք չպետք է մոռանանք, որ Սիրիան վիթխարի պատմությամբ, մշակույթով ու հավատքով երկիր է։ Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի պատերազմը հերքի այդ ամենը»,-ասել է Ֆրանցիսկոս պապը:
