Որտե՞ղ էր իրացվելու Իրանից Հայաստան բերած թմրանյութը

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները դեկտեմբերի 6-ին, գիշերը ժամը 3:50 Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 1 կիլոգրամ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի ներկրումը երկիր: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ Թեհրան-Երևան ավտոբուսով Հայաստան ժամանած Իրանի երկու քաղաքացիների ուղեբեռերը հենց Մեղրիի մաքսակետում զննության են ենթարկվել, բացահայտվել է կասկածելի ուղևորներից մեկի ճամպրուկի իրական պարունակությունը: Պարզվել է, որ ճամպրուկի կողային հատվածներում առկա կաղապարի անցքերը ծառայեցվել են որպես «մեթամֆետամինի» թաքստոց: ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ: Իրանի երկու քաղաքացիներ նշված կասկածանքով ձերբակալվել են: Նախաքննությամբ նշանակվել են դատաքիմիական և դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ՝ գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու համար: Շարունակվում է օպերատիվ աշխատանքը` դեպքի հանգամանքների ամբողջական բացահայտման, թմրանյութի հնարավոր իրացման կամ Հայաստանից հետագա հնարավոր արտահանման հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Փորձը ցույց է տալիս, որ թմրամիջոցների ապօրինի ներկրման դեպքերը մեծ մասամբ բացահայտվում են հայ-իրանական սահմանին: Ընդ որում, մաքսանենգներն ամեն անգամ տարբեր մեթոդներով են փորձում շրջանցել մաքսային հսկողությունը՝ նախապես թաքստոցներ պատրաստելով «թանկարժեք բեռի» համար», - ասված է ՊԵԿ հաղորդագրությունում: Ամֆետամինների խմբին պատկանող «մեթամֆետամինը» արհեստական ճանապարհով ստացված թմրամիջոց է, որն առաջին անգամ սինթեզվել է 1919 թվականին: Հայաստանի քրեական օրենսգրքով «մեթամֆետամինի» առանձնապես խոշոր չափ է համարվում ավելի քան 1.5 գրամ քաշով զանգվածը, իսկ, ըստ վերլուծությունների, սև շուկայում թմրանյութի այս տեսակի իրացման գինը տատանվում է 200-300 դոլարի շրջանակում: Այսինքնք՝ առգարավված ողջ թմրանյութը  շուրջ 200 հազար դոլար արժեք ունի: Հայաստանի իրավապահներն այստեղ անշուշտ կարևորագույն անելիք ունեն. առաջին ամենկարևոր հարցն այն է, թե  թմրանյութի դիլլերները որտե՞ղ  էին պատրաստվում իրացնել իրենց ավարը: Եթե Հայաստանը ծառայել է իբրև տարանցիկ երկիր, ապա այստեղ մեր իրավապահները թերևս  անհրաժեշտություն են ունենալու համագործակցել հարևան երկրների իրավապահների հետ: Հարևան երկրներից դեպի Վրաստան   առաքման դեպքում իրավական ճանապարհով թմրաշրջանառության դեմ պայքարն այս դեպքում կարող է իրատեսական լինել: Բայց խնդիրը միանգամայն փոխվում է, եթե շուրջ 1 կիլոգրամ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութը նախատեսված է եղել անցկացնել Թուրքիա: Հայաստան-Թուրքիա սահմանը պաշտոնապես փակ է, միջպետական սահմանը հայկական կողմից վերահասկում է ռուսական կայազորը: Հայտնի ճշմարտություն է՝  հանցագործությունը  փակ սահմաններ ու միջպետական պայմանավորվածություններ չի ճանաչում,  ավելին միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետական փակ սահմանները որպես կանոն հրապուրում են թմրադիլլերներին: Տեսականորեն որևէ տարբերակ, այդ թվում նաև տրանզիտը դեպի Թուրքիա չի կարելի բացառել: Իսկ եթե թմրանյութը նախատեսված է եղել  Հայաստանում սպառելու համար,  ապա այստեղ ևս լրջագույն անելիք կա՝  թմրաբիզնեսի ողջ շղթան բացահայտելու առումով: Իրանի Իսլամական Հանրապետությունից շատ խոշոր չափի թմրանյութի ներկրման ամենհայտնի դեպքը տեղի էր ունեցել 2 տարի առաջ, երբ փորձ էր արվել բեռնատարի մեջ թաքցնելու եղանակով  շուրջ 1 տոննա թմրայութ տեղափոխել Հայաստան: Հիշեցնենք, որ 2014 թ. հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան  ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցները,  հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերել են 927 կգ  հերոին տեսակի թմրամիջոց: Վարորդը եղել էր  Վրաստանի քաղաքացի  Ավթանդիլ Մարտիաշվիլին, ով դատավարության ժամանակ  իրեն մեղավոր չէր ճանաչել և պնդում էր, թե կապ չի ունեցել թմրանյութի հետ: Ի դեպ, ՊԵԿ հաղորդագրության մեջ արված ակնարկը, թե թմրամիջոցների ապօրինի ներկրման դեպքերը մեծ մասամբ բացահայտվում են հայ-իրանական սահմանին, բավականին խորհրդանշական է: Դավիթ Մանուկյան  

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am