Վանաձորում մահացել է հեպատիտ B-ով հիվանդ, գողության համար փորձաշրջանի մեջ գտնվող 24-ամյա հղի կինը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ կարճվել է Սուսաննա Թամամյանի վերաբերյալ քննվող քրեական գործի վարույթը: 24-ամյա Սուսաննան մեղադրվում էր սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով: Այդ արարքը կատարելու պահին Սուսաննան դատվում էր մեկ այլ գործով՝ գողության օժանդակության համար: Այդ գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 29-ի դատավճռով Սուսաննա Թամամյանը դատապարտվել էր 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն էր կիրառվել ու սահմանվել էր 1 տարի 6 ամիս փորձաշրջան: 2015 թվականի նոյեմբերի 26-ին մեկ այլ քրեական գործ էր հարուցվել՝ խանութից կատարված գողության փաստով: 2016 թվականի ապրիլի 18-ին Սուսաննա Թամամյանը այդ գործով հարցաքննվել էր որպես վկա ու, որպես այդ գողությունը կատարողների, մատնացույց էր արել Չարենցավանի երեք բնակիչների: Նախաքննությամբ Սուսաննայի հայտնած տվյալները չէին հաստատվել, նախաքննական մարմինը եկել էր եզրահանգման, որ Սուսաննան դիտավորյալ էր երեք երիտասարդներին սուտ մեղադրել գողության համար: 2016 թվականի օգոստոսի 1-ին Սուսաննան ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ սուտ մատնություն կատարելու մեղադրանքով: Օգոստոսի 31-ին Սուսաննայի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, քրեական գործի վարույթը կասեցվել էր: Սեպտեմբերի 10-ին Սուսաննան հայտնաբերվել էր, գործի վարույթը վերսկսվել էր: Շուտով նախաքննությունն ավարտվել էր, գործն ուղարկվել էր ընդհանուր իրավասության դատարան՝ դատական քննության: Առաջին դատական նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի12-ին: Սակայն դատական քննությունը այդպես էլ ավարտին չի հասել: 2016 թվականի նոյեմբերի 4-ին ամբաստանյալ Սուսաննա Թամամյանը մահացել է: 24-ամյա կինը 29-30 շաբաթական հղի էր: Նա մահացել է «Բազմաօրգանային անբավարարությունից»: Նրա մոտ առկա է եղել վիրուսային հեպատիտ B: Ընդհանուր իրավասության դատարանը սուտ մատնության համար մեղադրվող Սուսաննա Թամամյանի գործի վարույթը կարճեց՝ ամբաստանյալի մահվան կապակցությամբ: 1in.am

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video) ԱՄՆ ամենամեծ ավիակիրը մեկ տարի ծովում գտնվելուց հետո վերադառնում է հայրենիք Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ կրթությունն է․ Սամվել Կարապետյան Հրապարակեք, հարգեք այդ մարդկանց հերոսությունը, եթե մենք սխալվում ենք քանակի մեջ, ներողություն կխնդրենք․ Ռոբերտ Քոչարյանը՝ պшտերազմի զnհերի մասին Տհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասին ՔՊ-ի քարոզարշավի հիմքը երգը, պարը և ուտել-խմոցին են, որոնք համեմվում են ագրեսիայով և աննախադեպ ստերով․ Տիգրան Աբրահամյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները Ֆրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը և պատրաստ է աշխատել հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ․ Զելենսկի Ծաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվել. կան վիրшվորներ Բարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Ռուբինյանց փողոցում բախվել են «BYD»-ն, «Audi»-ն, «Toyota Corolla»-ն, «Chevrolet Volt»-ը, «Hyundai»-ն, «Nissan»-ը և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը․ կա վիրավոր Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Թուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել Բացահայտվել է հնարավոր կոռուպցիոն սխեմա․ բացակայող աշխատակիցներ, վճարված աշխատավարձեր Ռուբեն Ռուբինյա՛ն, նախագահի անունը տալուց առաջ լսի՛ր՝ պատասխան ես տալու․ Վահե Մովսիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am