Հայտնի է, թե Իրաքից երբ դուրս կբերվի թուրքական զորքը
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել իր իրաքցի գործընկեր Հեյդար ալ-Աբադիի հետ։ «Աս-Սումարիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Յըլդըրըմը հայտարարել է, որ թուրք զինծառայողները Իրաքի տարածքը կլքեն ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրումից հետո։ Այս մասին գրում է Interfax.ru-ն: Ինչպես ասել է՝ Թուրքիան իր դիրքորոշումը չի փոխի՝ կապված Ասադի անցումային շրջանից հետո սպասվող ապագայի հետ: Թուրքիան կարծում է, որ նա պետք է հեռանա պաշտոնից, սակայն կարող է ողջունել նախագահի մնալն իր պաշտոնին կարճ անցումային շրջանի ընթացքում, որը չպետք է գերազանցի 6 ամիսը Հիշեցնենք, որ Մոսուլի ազատագրման գործողությունն Իրաքում մեկնարկել է հոկտեմբերի 17-ին։ Թուրքիան 2015 թվականի դեկտեմբերի 4-ին Իրաքի հյուսիսում՝ Մոսուլի մոտ գտնվող Բաշիքայի ճամբարի մոտ տեղակայել է տանկային մեկ գումարտակ։
