Քերին Ասադից և Պուտինից «գթասրտություն» է պահանջում
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Սիրիայի բարեկամների խմբի երկրների արտգործնախարարների բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիսում հայտարարել է, որ Սիրիան և Ռուսաստանը պետք է վերանայեն իրենց գործելաոճն ու հետագա քայլերը: Ըստ նրա հայտարարության՝ Ասադև Պուտինը պետք է մի փոքր «գթասրտություն» ցուցաբերեն Հալեպում սիրիական զինված ընդդիմության նկատմամբ: «Այս ամենի իրականացման ճանապարհին մեկ բան է կանգնած եւ դա այն մարդն է, որին անվանում են Ասադ՝ Բաշար Ասադ: Եթե Մոսկվան և Դամասկոսը իրոք ուզում են խաղաղ գործընթաց սկսել, ապա պետք է երաշխիքներ տան, որ մարդիկ Հալեպից չեն տարվի սպանդանոց»,- հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Պետքարտուղարը հույս է հայտնել, որ Սիրիայի հարցով ամերիկացի և ռուս փորձագետների բանակցությունները Ժնևում բարեհաջող ընթացք կունենան:
