Խոշոր պայթյուն՝ Եմենում. կա 20 զոհ
Ինչպես գրում է Al Arabiya-ն, այսօր Եմենի Ադեն քաղաքի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Ըստ հրապարակման խոշոր պայթյունի հետևանքով 20 մարդ է զոհվել: Al Arabiya-նտեղեկացնում է, որ Էս Սուլբան ռազմական ճամբարում գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
