Դաշնակ առնելու արվեստը

«168 ժամ» թերը գրում է. «Վերցրեք խնդրեմ, ա՛յս, ա՛յս, ա՛յս նախարարների և ա՛յս, ա՛յս մարզպետների պաշտոնները, կարելի է մտածել նաև մեկ-երկու փոխնախարարի մասին….», «Ո՛չ, ո՛չ, պարոն նախագահ, մենք պաշտոններ չենք ուզում, մենք ձեզ հետ խոսում ենք միայն սկզբունքների մասին…», «Ի՞նչ սկզբունքներ…», «Պաշտոններ ստանալու»: Սա Դաշնակցություն-Սերժ Սարգսյան բանակցությունների մոտավոր պատկերն է: Համենայնդեպս, հենց այսպես են ներկայացնում դաշնակցականները, որոնք վերջին օրերին ՀՀԿ-ին, պատահմամբ թե գիտակցված, «կպնելուց» ու համապատասխան հարված ստանալուց հետո այնքան են հեզացել, որ սկսել են բառի բուն իմաստով՝ «մուննաթ» գալ լրատվամիջոցների վրա՝ իրենց ազգանվեր, ազգափրկիչ, ինքնակործան նվիրումը ՀՀԿ-ին՝ որպես պաշտոնների շուրջ առևտուր ներկայացնելու մեջ: Այն դեպքում, երբ իրականում այդ երկու կուսակցությունների մեջ տեղի ունեցողը հենց քաղաքական առևտուր է՝ բառի ամենաուղիղ իմաստով: Դաշնակցությունը դեռևս անցած տարվանից՝ եռյակ-քառյակի պառակտման գործում իր ծանրակշիռ լուման ներդնելուց, ապա՝ ոչ միայն սահմանադրական փոփոխությունները, այլ դրա անցկացման ընթացքում թույլ տրված կեղծիքները պաշտպանելու դիմաց փոխհատուցում է ուզում Սերժ Սարգսյանից: Դա գուցեև նորմալ է, թեև չի ենթարկվում քաղաքական որևէ տրամաբանության: Բայց աննորմալ է, երբ այդ պարզ առևտուրը հասարակության վրա փորձ է արվում վաճառել՝ որպես «ազգի ու երկրի դարդերով մտահոգված» ուժի քայլ, որը զոհողության է գնում՝ իբրև թե՝ հանուն պետության ու ժողովրդի: Զոհողության է գնում՝ մի ուժի հետ միավորվելով, որին ընդամենը մի տարի առաջ նույն ինքը՝ Դաշնակցությունը, մեղադրում էր երկիրն այս խայտառակ վիճակին հասցնելու համար: Թե ինչ է լինելու Դաշնակցության հետ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց հետո, դժվար չէ կռահել: Հեռուն գնալ պետք չէ՝ օրինակներն աչքներիս առաջ է: Բայց շատ ավելի հետաքրքիր կլինի, եթե ինչ-ինչ պատճառներով Սերժ Սարգսյանը որոշի Դաշնակցությանը զրկել պատասխանատվություն ստանձնելու ծանր բեռից և հայտարարի, որ ոչ մի կոալիցիա էլ չի կազմվում»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am