Պալմիրայի արվարձաններում վերսկսվել են բախումները
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, Պալմիրա քաղաքի արվարձաններում նորից սկսվել են բախումները սիրիական կառավարական զորքերի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ու ապստամբ ուժերի միջև: Ի Մարտեր են ընթանում Հոմսից արևելք ընկած շրջաններում` Պալմիրայից 160 կմ հեռավորությամբ: Այս մասին հայտնել է Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը, որը տեղեկություններ է ստանում Սիրիայում գտնվող աղբյուրներից: Հիշեցնենք, որ ԻՊ ահաբեկչները Պալմիրան գրավել էին 2015-ին, որից հետո ավերել են քաղաքի պատմամշակութային կոթողները, ինչպես նաև զանգվածային սպանություններ են իրականացրել հնագույն ամֆիթատրոնում: Միայն 2016-ի մարտին է սիրիական բանակին հաջողվել ազատագրել քաղաքը` ՌԴ զինվորականների աջակցությամբ:
