Իտալացի երգիչ Ալ Բանոն վիրահատվել է
Ինչպես գրում է Oggi շաբաթաթերթի կայքը, իտալացի երգիչ Ալ Բանոն վիրահատվել է: Երգիչն իրեն վատ է զգացել ուրբաթ երեկոյան՝ Հռոմում ամանորյա համերգի փորձի ժամանակ։ Առաջին կաթվածին անմիջապես հաջորդել է երկրորդը։ Ալ Բանոն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիշերը վիրահատվել է։ «Ինձ վիրահատել են երեք ժամ, և ես լսել եմ ամենը, ինչ տեղի էր ունենում վիրահատարանում, մտքովս անցավ կատակել, սակայն հետո մտածեցի, որ ավելի լավ է բժիշկներին չշեղել»,-ասել է երգիչը։
