Իրաքում 19 զինյալ է զոհվել
Թուրքիայի օդային ուժերը հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների ուղղությամբ։ Այս մասին գրում է Интерфакс-ը։ Թուրքական ինքնաթիռները Դիարբեքիր քաղաքի մոտ գտնվող ռազմաբազայից թռչել են այն ժամանակ, երբ տեղեկություն է ստացվել ահաբեկչական խմբավորման հավանական հարձակման վերաբերյալ։ Ավիացիոն ուժերի հարձակումից սպանվել է 19 զինյալ։
