Լևոն Տեր-Պետրոսյանն ամբողջովին պատրաստ է մտնել նախընտրական պայքարի մեջ. նա է գլխավորելու ՀԱԿ ցուցակը. այս մասին այսօր հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը. «Բացառված չեն բանակցություններն այլ դեմքերի վերաբերյալ, բայց ես չեմ տեսնում ուրիշ մեկին»։
Հայ Ազգային Կոնգրեսը ընտրություններում հաղթանակի դեպքում շեշտակի կբարձրացնի կենսաթոշակները, 25 տոկոսով կէժանացնի գազի գինը, 14 հարկատեսակներից կթողնի 5-ը. ասում է Լևոն Զուրաբյանը։
Ինչի՞ հաշվին սա կարվի. «Գործարարական կապիտալը Հայաստանից փախչում է, այդ թվում՝ Վրաստան։ Մենք այնպես կանենք, որ այդ կապիտալը կմնա Հայաստանում։ Ընդ որում, շնորհիվ պարզեցված հարկի՝ ստվերը կամովին լույս աշխարհ դուրս կգա»։
Լ. Զուրաբյանն անդրադարձավ վարչապետի հայտարարություններին. «Կարեն Կարապետյանը Գյումրիում հայտարարեց, որ Հայաստանում մենաշնորհ չկա։ Հիմա ես էլ հայտարարում եմ, որ Հայաստանում Կարեն Կարապետյանի կառավարություն չկա։ Կհավատա՞ք։ Չեք հավատա։ Հիմա ինչի՞ պիտի հավատանք, որ մենաշնորհ չկա»։
Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ կունենա ՀԱԿ-ի դեկտեմբերի 17-ին տեղի ունենալիք համագումարում, և նրա ելույթը կլինի երկարաշունչ։
a1plus
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը