Երեկ, 60-ամյա ուղևորի ինքնազգացողության վատանալու պատճառով Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք էր կատարել Մինվոդի քաղաքում:
Այս մասին տեղեկացրել է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը՝ Facebook-յան էջում.
«Գիշերը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Մինվոդի քաղաքում, որովհետև ուղևորներից մեկը վատացել էր։ Ցավոք սրտի վայրեջքից հետո բժիշկները չեն կարողացել 60-ին մոտ տղամարդու կյանքը փրկել։
Վայրէջքից հետո հարազատները ուզում էին, որ նույն չվերթում թողեն դիակը, որովհետև ֆինանսական խնդիրներ ունեին հետագայում նրան Հայաստան բերելու համար, բայց օրենքը նման բան թույլ չէր տալիս։
Երբ ուղևորներն իմանում են խնդրի մասին, որոշում են գումար հավաքել ընտանիքին օգնելու համար։ Վիդեոյում հենց այդ գործընթացն է։ Չգիտեմ ինչքան գումար է հավաքվում, բայց ինչքան հասկացա այդ ծախսերը փակելու կամ լրիվ թեթևացնելու համար բավարար գումար է հավաքվել։
Ես չգիտեմ աշխարհի այլ մայրաքաղաքներ թռչող ուղևորների մոտ նման հոգատարություն կա, թե ոչ, բայց Երևան թռչող օդանավինը յուրահատուկ էր։ Միմյանց օգնելու սովորությունը խորը արմատներ ունի։ Մարդու մահը ողբերգություն է, բայց շրջապատի հոգատարությունը առնավազն կարող է կանխել դժվարությունները, եթե ոչ նաև ուժ տալ նրանց պայքարելու վշտի դեմ»։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը