Աստղաբան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ աքաղաղն աշխատասեր է, և բոլոր աշխատասերներին հաջող տարի է սպասվում:
«2017 թվականն իր թվական տվյալներով ստացվում է «1»՝ 2+1+ 7=10, 0-ն թողնում են, մնում է 1։ «1» թվանշանը նոր սկիզբ է, նոր գործունեություն, կյանքի ոգին տանում է նոր բացահայտումների։ Նրանք, ովքեր կօգտվեն դրանից, հետո շատ կշահեն, ուղղակի պետք է իմանալ՝ ինչ է պահանջվում։ Այն, որ տարին 7-ով է ավարտվում, նշանակում է, որ հիմնականում փոփոխությունների տարի է։ Իսկ փոփոխություններից պետք է ոչ թե խուսափել, այլ հնարավորություն ստեղծել, օգնել, որ այդ փոփոխությունները հասնեն իրենց ծրագրին համապատասխան։ Առաջընթացի կտանեն միայն նրանց, ովքեր կօգնեն փոփոխություններին, կաշխատեն, որ փոխվի իրավիճակն այնպես, ինչպես տիեզերքն է պահանջում։ Այնպես չէ, որ ամեն մարդ բնազդով ինչ ցանկանա՝ արդյունքի կարող է հասնել, փոփոխությունները դրա համար են, որ յուրաքանչյուր մարդ մտածի՝ ինչ է պետք անել»։
Աստղաբանի համոզմամբ՝ դժվար կլինի նաև այն մարդկանց համար, ովքեր ծնվել են օձի, վագրի և շան տարում։ Նրանցից պահանջվում է հատուկ ուշադրություն իրենց անձի նկատմամբ, որովհետև նրանք քիչ են հետաքրքրվում՝ ով են իրենք, ինչու են ծնվել, ինչ է պահանջվում իրենցից։ իսկ ահա եզի, ձիու, այծի, խոզի տարիներին ծնվածների համար հաստատ հաջողությունը կժպտա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը