«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ՀՀ-ում արդյունաբերական ոլորտի աշխատողների թիվը 2015 թվականին, նախորդ՝ 2014-ի համեմատ, նվազել է երկու տոկոսով։ Այսինքն՝ 2015-ին արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների թիվը նվազել է 166–ով. 2014-ին եղել է 83 հազար 530 դարձել է 81 հազար 865։ Բայց սա չի խանգարել, որպեսզի պաշտոնական վիճակագիրները թվեր նկարեն, թե իբր 2015-ին ՀՀ արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալն աճել է 5,2 տոկոսով։
Նկատենք, որ թվերը ներկայացնում են արտադրանքի ընդհանուր արժեքը, այսինքն՝ ապրանքների միջին 4 տոկոս թանկացումը ևս իբրև «աճ» է մատուցվում։ Տեղեկացնենք, որ արդյունաբերության աճը հնարավոր է եղել «նկարել» կոնկրետ երկու՝ հանքարդյունաբերության և ծխախոտի արտադրության ոլորտների մոտ 50 տոկոս աճով։ Հայաստանի արդյունաբերության մյուս հիմնական ճյուղերում, օրինակ՝ մթերքի արտադրության, վերամշակող ձեռնարկությունների, խմիչքի արտադրության ոլորտներում անկումը կազմում է 10-ից մինչև 20 տոկոս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը