Սկանդալային բացահայտում. մերժել հեռավոր գյուղերից ստացված շտապօգնության կանչերը. կան մահվան դեպքեր

Թալինի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը շտապօգնության աշխատակիցներին պարտադրում է հեռավոր գյուղերից ստացված կանչերը մերժել. այս մասին ահազանգում է մոտ 35 տարի Թալինի բժշկական կենտրոնում աշխատած մանկաբույժ, շտապօգնության բժշկուհի Կարինե Կուռոյանը, որը վերջերս աշխատանքից ազատման դիմում է գրել: Բժշկական կենտրոնի նախկին աշխատակիցը Arararnews.am-ին պատմում է արդեն ավելի  քան 4 տարի հիվանդանոցի տնօրեն նշանակված Արմեն Խաչատրյանի՝ հիվանդանոցում կատարած բազմաթիվ ապօրինությունների մասին: Ձեզ ենք ներկայացնում Կարինե Կուռոյանի հետ մեր զրույցից մի հատված, որտեղ բժշկուհին անդրադառնում է, իր պնդմամբ, «խայտառակ վիճակում գտնվող» շտապօգնության ծառայությանը: Կուռոյանը տեղեկացրեց, որ Թալինի ԲԿ-ի շտապօգնության ծառայությունը նախատեսված է ամբողջ տարածաշրջանի համար է՝ 41 համայնք: Նրա խոսքով՝ մինչև Արմեն Խաչատրյանի՝ հիվանդանոցի տնօրեն նշանակվելը շտապօգնության կանչերը սպասարկելու հետ կապված խնդիր չեն ունեցել: «Որևէ գլխավոր բժիշկ չի ասել. իմացեք` դա իրակա՞ն կանչ է, թե՞ չէ, հետո գնացեք: Հեռախոսով ո՞նց կարող ենք այդպիսի բան իմանալ»,- հայտարարում է հիվանդանոցի շտապօգնության նախկին բժշկուհին: Կպարզաբանե՞ք՝ ի՞նչ է նշանակում. հիվանդանոցի տնօրենը պարտադրում է մերժել կանչերը: Դե հա, ասում է՝ բենզին չկա, մեքենաս կջարդվի էդ ճանապարհները գնալու համար և այլն… Եթե կանչ էր լինում, ի՞նչ էիք պատասխանում: Ասում էինք՝ չենք կարա, գլխավոր բժշկի համարն էինք տալիս, ինքն էլ ասում էր՝ ինչի՞ եք տալիս, մի տվեք, թող տաքսի ուղարկեն, գնացեք կանչի: Կամ պետք է կեսգիշերին զանգենք իրեն (Արմեն Խաչատրյանի մասին է խոսքը-խմբ.), ասենք՝ էսինչ գյուղը կանչ կա, թույլ կտա՞ք գնալ, թե՞ չէ: Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ տաքսիով եք գնացել: Այո´, իհարկե եղել է: Սորիկ գյուղում (Սորիկը եզդիաբնակ գյուղ է) գյուղապետի կինը երկար ժամանակ ծանր հիվանդ էր, և հաճախակի էր կանչ լինում: Հերթական կանչն իմ հերթապահության ժամանակ եղավ, տաքսիով գնացինք, փողն էլ այդ մարդիկ էին տվել, բայց մինչև հասանք՝ այդ կինը մահացել էր: Նման մի դեպք էլ գրանցվել է Մաստարայի վերևը գտնվող մի գյուղում: Էդ գյուղից էս տարվա ամռանը թե գարնանը` չեմ հիշում, կանչ եղավ, գոռում-ճչում են՝ շուտ եկեք, չթողեց՝ գնան (խոսքը հիվանդանոցի տնօրեն Արմեմ Խաչտրյանի մասին է-խմբ.): Չթողեց մինչև «չերեզ-չերեզ» իրեն զանգեցին, բժիշկը գնաց, հիվանդն արդեն մահացած էր եղել: Հարցն էն չի` բժիշկն էլ գնար, կարող է և մահանար,  բայց բուժքույրն ու բժիշկը  դուրս են եկել, էդ պահին հանկարծակի մահացածի տղեն դանակը վերցրել ա՝ հարձակվի բժշկի վրա, բուժքույրը նկատել ա, ասել ա՝ վայ, ինչ ես անում, հետևից հարազատները տղային պահել են: Մահացածի մոտ ի՞նչ խնդիր է եղել: Եթե չեմ սխալվում` ինֆարկտ էր, գուցե բժիշկն էլ հասներ՝ չփրկվեր, բայց  տղան սպանում էր բժշկին: Գյուղերում մարդիկ մեզ ճանաչում են, գիտեն՝ որոնք են ուշացումների պատճառները, բայց մեկ ա, ահուդողով ենք գնում, վախով, որ կարող է ուշացման համար հարձակվեն մեզ վրա: Ամբողջությամբ՝ araratnews.am

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video) ԱՄՆ ամենամեծ ավիակիրը մեկ տարի ծովում գտնվելուց հետո վերադառնում է հայրենիք Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ կրթությունն է․ Սամվել Կարապետյան Հրապարակեք, հարգեք այդ մարդկանց հերոսությունը, եթե մենք սխալվում ենք քանակի մեջ, ներողություն կխնդրենք․ Ռոբերտ Քոչարյանը՝ պшտերազմի զnհերի մասին Տհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասին ՔՊ-ի քարոզարշավի հիմքը երգը, պարը և ուտել-խմոցին են, որոնք համեմվում են ագրեսիայով և աննախադեպ ստերով․ Տիգրան Աբրահամյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները Ֆրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը և պատրաստ է աշխատել հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ․ Զելենսկի Ծաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվել. կան վիրшվորներ Բարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am