Թրամփի շտաբը հեգնանքով է պատասխանել ՌԴ-ի հայտարարությանը
Gazeta-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը մեկնաբանել է ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունը: «Դրանք նույն մարդիկ են, որոնք ասում էին, որ Սադամ Հուսեյնը զանգվածային ոչնչացման զենք ունի: Ընտրությունները վաղուց ավարտվել են ընտրիչների պատմության մեջ ամենահամոզիչ հաղթանակով: Ժամանակն է առաջ շարժվել եւ Ամերիկան նորից հզոր դարձնել»,- ասված է շտաբի հայտարարության մեջ:
