Բուլղարիայում երկաթուղային վթարի զոհերի թիվը հասել է 5 մարդու
Բուլղարիայի Շումենի մարզի Խիտրինո գյուղում երկաթուղային վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 5 մարդու: Այս մասին հայտարարել է Շումենի հիվանդանոցի ղեկավար Ատանաս Ատանասովը: Նրա խոսքով՝ եւս երեք մարդ ծայրահեղ ծանր վիճակում են: Տարբեր տվյալներով վիրավորների թիվը կազմում է 12-ից մինչեւ 25 մարդ:
