Կոչ են արել պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Լատվիայի վարչապետ Մարիս Կուչինսկիսը Լիտվայի ու Էստոնիայի Ալգիդրաս Բուտկյավիչյուսի ու Յուրի Ռատասոմի հետ համատեղ կոչ է արել պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ «ԵՄ-ի սկզբունքներն ու պատժամիջոցների ներկայիս քաղաքականությունը պետք է պահպանվեն, քանի դեռ Ռուսաստանը չի սկսել պահպանել միջազգային իրավունքը և կյանքի չի կոչել մինսկյան համաձայնագրերի սկզբունքները»,-Delfi պորտալի փոխանցմամբ նշված է հայտարարության մեջ: Դեկտեմբերի 9-ին Մերձբալթյան երկրների վարչապետները հանդիպում են անցկացրել Ռիգայում, որի ժամանակ քննարկել են էներգետիկ, տրանսպորտի ու պաշտպանության ոլորտի համագործակցությունը։
