«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը չի կիսում այն տեսակետը, որ առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ ողջ ընդդիմադիր կուսակցությունները միասին կարող են ամենաշատը 20% ձայն հավաքել այն պատճառով, որ հասարակությունը հիասթափված է ընդդիմությունից:
«Հասարակությունը ընդդիմությունից երբեք էլ չի հիասթափվել, պարզապես որոշ ժամանակաշրջանում հիասթափվել է ընդդիմության ղեկավարների գործունեությունից: Բայց մենք այդպիսի ընդդիմություն չենք լինելու»,– ասում է Սասուն Միքայելյանը: Նա նաև նշեց, որ 2008–ին իշխանափոխության համար բոլոր նախապայմանները եղել են, բայց Հայաստանում մշտապես կամ ընդդիմությունը չի հաղթել, որովհետև լավ չի կազմակերպվել, կամ էլ ընդդիմության առաջնորդները այնպես չեն ուղղորդել հասարակությանը, որ վերջնական հաղթանակի հասնեն:
«Կա՛մ ժողովրդին կես ճանապարհից թողել են, կա՛մ էլ ամեն ինչ գցել են ժողովրդի վրա, իրենք գնացել են տուն: Այս տարիների ընթացքում ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը ժողովրդի միջոցով են ցանկացել իշխանափոխության հասնել, առանց նույն ժողովրդին ղեկավարելու: Մեր դաշինքը, որը շուտով կձեւավորվի, նման ձևով չի կարող գործել և չի կրկնելու մյուս ընդդիմադիրների սխալ քայլերը»,– ասաց Ս. Միքայելյանը:
Հարցին, թե միայն երեքով են պատրաստվում հանդես գալ, թե իրենց դաշինքին կարող են նաև այլ կուսակցություններ նույնպես միանալ, Ս. Միքայելյանն ասաց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնսենսուսի արդյունքում որոշում կայացնելու մասին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը