«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով հարցաքննության գործիք հանդիսացող «Մակարով» տիպի ատրճանակը հայտնաբերվել է։
Մեր տեղեկություններով՝ Մուշեղ Մուշեղյանը եւ Չարբախցի Գեղամը վիճաբանել են ֆինանսական խնդիրների պատճառով, սակայն նրանք իրավապահներին հրաժարվել են մանրամասնել, թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը։
Մեզ հայտնի դարձավ, որ գործով կալանավորված քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը դեպքի վայրում չի եղել։ Որոշ տեղեկությունների համաձայն, նա Չարբախցի Գեղամին «խորհուրդ» է տվել «լավ սատկացնել Մուշեղ Մուշեղյանին»։ Դրա համար էլ նրան մեղադրանք է առաջադրվել Մուշեղյանի սպանությունը դրդելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի հատկանիշներով (սպանության դրդչություն)։ Նշենք, որ Մուշեղյանը Նորատուսցի Ալիկի վստահված անձն է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով նրա ու Մուշեղի ջրերը մի առվով չեն հոսել եւ Մուշեղը վտարվել է Ալիկի շրջապատից։ Առաջադրված մեղադրանքը Ալիկ Բանդուրյանը չի ընդունում եւ հրաժարվել է ցուցմունք տալ։ Այս մասին երեկ թերթի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Մկրտիչ Վասակյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը