Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզել են՝ դեկտեմբերի 5-ին Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերի մոտ ինչ մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ են կրակոցներ արձակվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ մեքենան BMW X 5 մակնիշի 01 XX 047 համարանիշի ավտոմեքենան է եղել, որը Գ.Շամշյանի տեղեկություններով՝ պատկանում է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքեխյան փողոցի բնակիչ, 30-ամյա Է. Ե.-ին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ կրակոցների հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ իրավապահ մարմինները հսկայական աշխատանքներ են կատարել՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չենք հրապարակում: Մեր տեղեկություններով՝ հանցագործությունը գրեթե համարվում է բացահայտված, պարզապես մի քանի կասկածյալ ճիվաղներ գտնվում են դրսում և առաջիկայում ոստիկաններն ու քննիչները մի իսկական «բերքահավաք» են անելու հարուցված այս քրեական գործի շրջանակում:
shamshyan.com
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը