Ռուսաստանը ԵԱՏՄ-ի հետ գործակցության մեխանիզմներ կառաջարկի ԱՊՀ-ի երկրներին

Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության հետ փոխգործակցության մեխանիզմներ կառաջարկի ԱՊՀ-ի երկրներին, որպեսզի Համագործակցության պետությունները հնարավորություն ունենան ընդլայնել տնտեսական համագործակցությունը ԵԱՏՄ-ի մասնակիցների հետ:  Այդ մասին, հայտարարել Է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ-ի Տնտեսական խորհրդի նիստում: «Մենք պետք Է գտնենք շփման եւ փոխգործակցության կետեր եւ որոշենք, թե ինչպես ԱՊՀ-ի երկրների հետ համագործակցենք ԵԱՏՄ-ի տնտեսական օրակարգի շուրջ, որպեսզի տնտեսության զարգացման մեր ավելի առաջացած ձեւաչափը հասանելի լինի նաեւ այն դեպքում, եթե ԵԱՏՄ-ի մեջ չմտնող երկրները ցանկանան դրանից օգտվել ԱՊՀ-ի հարթակում»,-ասել Է նա: Շուվալովի խոսքով՝ այժմ նման առաջարկություններ են պատրաստվում Ռուսաստանի կառավարությունում: «Մենք այժմ տնտեսական զարգացման նախարարության մասնագետների հետ արտաքին գործերի նախարարության հետ միասին համապատասխան առաջարկություններ ենք նախապատրաստում եւ մենք դրանք կներկայացնենք: Կարծում եմ, որ դա կլինի մեր ներդրումը Անկախ պետությունների համագործակցության զարգացման մեջ»,-հայտարարել Է ՌԴ առաջին փոխվարչապետը, հիշեցնելով, որ եկող տարում ԱՊՀ-ի նախագահությունն անցնում Է Ռուսաստանին: «Իհարկե, գլխավոր խնդիրներն են՝ ԱՊՀ-ի ամրապնդումն ու զարգացումը: Տնտեսության զարգացման բնագավառում խնդիրը ազատ առեւտրի գոտու մասին մեր պայմանագրի լրացումն ու զարգացումն Է: Մենք հասկանում ենք, որ մեր առեւտրում դեռեւս շատ են փոխադարձ սահմանափակումները, եւ այդ պայմանագրի բոլոր դրույթների իրականացումը գերակայություն Է լինելու մեզ համար»,-ասել Է Շուվալովը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը նաեւ մտադիր Է ուշադրություն դարձնել Էլեկտրոնային առեւտրի զարգացմանը, տեխնիկական կարգավորման եւ ստանդարտների ոլորտի հարցերի լուծմանը: Նա նաեւ նշել Է, որ եկող տարվա գերակայությունների թվում Է ԱՊՀ-ի պարենամթերքի շուկաների զարգացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am