Նոր Սահմանադրության նախագիծը պատրաստ է
NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայիում նոր Սահմանադրության նախագիծը, որը նախատեսում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգի, խորհրդարանին կներկայացվի շաբաթ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը. «Թուրքիան և թուրք ժողովուրդն այդ առաջարկներով թևակոխում են նոր ժամանակաշրջան, որը նախատեսում է ուժեղ խորհրդարան և ուժեղ գործադիր իշխանություն։
Դա կամրապնդի ժողովրդավարությունը և կավարտվի կոալիցիոն կառավարությունների ժամանակաշրջանը։ Մենք նոր Սահմանադրության նախագիծը խորհրդարանին կներկայացնենք վաղը»։
