Նոր մանրամասներ Նորամարգի սպանությունից

Ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացրել Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 69-ամյա Վալերի Մուսայելյանի սպանության գործով: Ըստ ոստիկանության՝ դեկտեմբերի 30-ին, սպանվածի արնաշաղախ դին հայտնաբերել է նրա համագյուղացի ընկերը, որը սովորության համաձայն վաղ առավոտյան եկել էր սուրճ խմելու եւ կաթ գնելու: Մուսայելյանի ընկերը նկատել է, որ տան դարպասը եւ դուռը բաց են, իսկ ոստիկանները ավելի ուշ պարզել են, որ դուռը բացվել է ներսից՝ հետեւություն անելով, որ հանցանքը կատարածը ծանոթ է եղել սպանվածին: Նորամարգի գյուղապետի ահազանգով սպանվածի տուն ժամանած ոստիկանության ծառայողների աչքից չի վրիպել Մուսայելյանի պարտքի ցուցակը: Քննարկվող 8 վարկածների շրջանակը նեղացել է՝ հասնելով 2-ի: Ոստիկանները կասկածել են, որ սպանությունը հնարավոր է՝ կատարած լինի Մուսայելյանին 2 մլն. 364 հազար ՀՀ դրամ պարտք համագյուղացին եւ գյուղի էլեկտրացանցի տեսուչ, 30-ամյա Հովվհաննես Թորգոմյանը, որը խաղատուն էր հաճախում եւ խոշոր պարտքեր էր կուտակել, բացի այդ հենց դեպքի օրվանից անհետացել է  գյուղից: Հովհաննես Թորգոմյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինը գտնվում է Մարտունի քաղաքում՝ քենու տանը: Հովհաննես Թորգոմյանը բերման է ենթարկվում, եւ ոստիկանության Մասիսի բաժնում բացատրական աշխատանքներից հետո խոստովանել է, որ սպանությունն ինքն է կատարել: «Ասել եմ փող տուր ինձ, գնամ, ասել ա՝ բա չունեմ, ու տենց սկսել ենք քաշքշել, խփել, դանակը վերցնելու պահին ինքը բարձրացել ա, դանակը ձեռս խփել եմ»,-խոստովանել է Թորգոմյանը: Հովհաննես Թորգոմյանը կալանավորված է: Նշենք, որ 69-ամյա Վալերի Մուսայելյանի դի վրա մեկ տասնյակից ավելի սուր կտրող-ծակող, ինչպես նաեւ բութ գործիքի հետքեր են հայտնաբերվել: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2016թ. հունվարի 11-ին, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am