Էրդողանի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել Ստամբուլում
Ստամբուլում ավտովթար է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շարասյան մասնակցությամբ, հաղորդում է «Hurriyet»-ը։Նշվում է, որ ավտովթարը տեղի է ունեցել, երբ նախագահի ավտոշարասյունն աղոթքի էր մեկնում Մարմարայի համալսարան։ Տեղեկության կա 4 տուժածի մասին։ Ըստ նախնական տեղեկությունների, նրանք ոստիկաններ են։ Տեղի ոստիկանությունը քննում է պատահարի մանրամասները։
