Համբուրգում կայացած ԵԱՀԿ մասնակից երկրների նախարարական գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումը չի կայացել այդ ձևաչափով, քանի որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պետք է ավելի վաղ մեկներ Համբուրգից: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Հանդիպումը կայացավ համանախագահող երկրների դեսպանների` Պոպովի, Ուորլիքի և ֆրանսիացի նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպշիկի, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: Հանդիպումն ինքնին կարևոր էր, քանի որ վերջին անգամ հանդիպել էինք Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ: Դա հուլիս ամսին էր, այդպիսի հանդիպման կազմակերպումն ինքնին կարևոր է»,- ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը