«Չգիտեմ ինչից են վերցրել, բայց ինչ արել ենք, նույն գործով էլ շարունակում ենք զբաղվել՝ նույն քննադատությունը, չարաշահումների բացահայտումը:Եթե ՀԱԿ-ն ընտրություններում հաղթի՝ շեշտակի կբարձրացնենք կենսաթոշակները, գազի և էլեկտրաէներգիայի սակագինը 25%-ով կնվազի, մենք գյուղացիների համար վարկային ամնիստիա կմտցնենք և նրանց ուսերից կթոթափենք այն բեռը, որ անտանելի է դարձրել նրանց կյանքը: Բացի այդ հարկերն էլ կպարզեցնենք՝ 14 հարկատեսակից թողնելով 5-ը, իսկ եղածի դրույքաչափն էլ, առնվազն, կհասցնենք Վրաստանում գոյություն ունեցող մակարդակին »,-ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարաեց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Հարցին, թե ինչի՞ հաշվին են անելու, պատասխանեց, որ իրականում տնտեսության օրենքները շատ ավելի պարզ են, քան որոշ մարդիկ են պատկերացնում: «Այսօր գործարարական կապիտալը ՀՀ-ից փախչում է նաև Վրաստան, որտեղ պարզեցված հարկ են գործում: Մենք վստահ ենք, որ այս մեր կատարված բարեփոխումների արդյունքում, որի մեջ մտնում է մենաշնորհների վերացումը, ՀՀ-ում մրցակցային վիճակ կլինի, կապիտալի ներհոսք, ստվերը ոչ թե ադմինիստրատիվ ճնշումներով, այլ կամովի դուրս կգա, ինչը կնշանակի, որ շեշտակիորեն կավելացնենք բյուջեի եկամուտները»,-ասաց նա:
Լևոն Զուրաբյանը նշեց, որ կան նաև որոշակի անակնալ-ուղերձներ, որոնք պատրաստել են դեկտեմբերի 17-ին կայանալիք համագումարի համար։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը