«Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսին newsbook.am կայքի գլխավոր խմբագիր Գոհար Վեզիրյանն ,անդրադառնալով Հրապարակի լրագրող Վահե Մակարյանի և ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպին,նկատեց, որ լրագրողական համայնքի արձագանքը շատ չեզոք եւ վախվորած էր։ Նրան տարակուսանք է պատճառել այն հանգամանքը, որ Ռուբիկ Հակոբյանը լրագրող է եւ ունի ակադեմիական կրթություն։ Գոհար Վեզիրյանն առաջարկեց, որ Վահե Մակարյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացնի համապատասխան մարմիններին, հասնել նրան, որ ԱԺ պատգամավորը ենթարկվի պատասխանատվության։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի դիտարկմամբ՝ Ռուբիկ Հակոբյանը պատմության մեջ կմնա որպես լրագրող ծեծող ԱԺ պատգամավոր։ Նրա կարծիքով՝ եթե Վահե Մակարյանն էլ մի ագրեսիվ քայլ աներ, ապա կկանգնեինք ողբերգական փաստի առջեւ։ Ժաննա Ալեքսանյանը հիշեցրեց, թե ինչպես արձագանքեցին միջազգային կազմակերպությունները «Էլեկտրիկ Երեւան»-ի իրադարձությունների ժամանակ, երբ բռնության ենթարկվեցին լրագրողները։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը