«Հայկական վերածնունդ» կուսակցության դիրքորոշումը Վանաձորի ավագանու նիստի վերաբերյալ մնում է նույնը ՝ անդրադառնալով Վանաձորի քաղաքապետարանի հայտարարությանը, թե ավագանու նոր նիստ պետք է գումարվի՝ վերջերս կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների աջակցության համար բյուջե հատկացնելու նպատակով, ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
«Տվյալ խնդիրը կարելի է լուծել, լուծվելիք խնդիր է այլ հնարավորությունների շրջանում, որ այսօր կան, իսկ ՀՎԿ-ի դիրքորոշումն այսօր նույնն է մնում: Ես կարծում եմ, որ աջակցության ցուցաբերման խնդիրը միանշանակ լուծելի է այնպես, ինչպես կա»,-ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց նա:
Դաշինքով ընտրություններին գնալու հնարավորությունը ՀՎԿ-ն նպատակահարմար չի գտնում. «Իսկ միավորվելու տեսակետից շատ կուսակցություններ կան, որ ցանկանում են: Մենք շեմի խնդիրը չենք տեսնում, սակայն, հաշվի առնելով Հայաստանում դաշինքներով ընտրություններին մասնակցության փորձը, և թե ինչպիսի պրոցեսներ են լինում ընտրություններից հետո դաշինքով անցած քաղաքական միավորների միջև, մենք նպատակահարմար չենք գտնում դա»,-հավելեց պատգամավորը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը