Արդյոք հայկական կողմը հրաժարվում է Ադրբեջանի հետ հերթական հանդիպումից, հաշվի առնելով, որ ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների 23-րդ խորհրդի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ Ադրբեջանը համառորեն հրաժարվում է Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում, ինչպես նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից, պատասխանեց, որ բնականաբար չի կարելի անընդհատ պայմանավորվածություններ ձեռք բերել և խախտել հարցին,ԱԺ ճեպազրույցների ժամին «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց.
«Պայմանավորվածությունները պետք է կատարենք, նոր գնանք առաջ:Եթե որևէ քայլ չի կատարվում, չկա համաձայնություն, զուգահեռ գործընթաց սկսելը հարաբերական է, փաստ պետք է լինի, որ ձգտում կա, կամք կա պայմանավորվածությունը կատարելու համար»:
Հարցին՝ եթե պայմանավորվածությունները չկատարվեն, կարո՞ղ ենք ասել, որ նախագահ Սերժ Սարգսյանը չի գնա հանդիպման, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ որևէ հանդիպումից չեն խուսափում: «Բայց եթե հանդիպում ենք և ձեռք է բերվում պայմանավորվածություն, Մինսկի խումբը պետք է եզրահանգման գա, հավասարության նշանը հանի, մատնացույց անի, թե ում պատճառով չի կատարվում: Նրանց առաքելությունը կայանում է նրանում, որ ճիշտ գնահատականներ տան»,-ասաց նա՝ չհամաձայնվելով, որ Մինսկի խումբը ադրբեջանամետ կեցվածք են արտահայտում: «Ավելի չեզոք ես կասեի, որը վնասում է հետագա բանակցություններին: Զգուշավորությունը կարող է երկար տևել և մենք բազմիցս ենք հայտարարել, որ այսօրվա և վաղվա խնդիր չէ Ղարաբաղի հարցի կարգավորումը»,-ասաց նա:
ՀՀԿ պատգամավորի կարծիքով՝ հայկական կողմն այս վիճակով, եթե հանդիպման գնա էլ, որևէ առաջընթաց դժվար թե գրանցվի:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը