Որքան կպահանջվի Սիրիայի վերականգնման համար
«Интерфакс»-ը հայտնում է,որ ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ ամփոփելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հինգշաբթի կայացած փակ հանդիպման արդյունքները, հայտարարել է,որ նախնական գնահատականով՝ Սիրիայի վերականգնման համար կպահանջվի մոտ 180 մլրդ դոլար: «Իհարկե, դա մեկ կամ երկու երկրի ուժերից վեր է, իսկ առանց քաղաքական կարգավորման, առանց քաղաքական համակարգի որոշակի բարեփոխման, որն այս կամ այն չափով կբավարարի ընդդիմությանը, սպասել, որ վերականգնման միջազգային արշավ կծավալվի, անիմաստ է:«Սիրիայի կառավարությունը հաղթում է արևելյան Հալեպում»», - ընդգծել է նա: «Բոլորն Անվտանգության խորհրդի նիստում ելույթ էին ունենում՝ ելնելով այն բանից, որ կառավարությունը լիովին կվերականգնի հսկողությունն արևելյան Հալեպում», - հավելել է նա:
