Անկախ որեւէ ներքաղաքական զարգացումներից, միջազգային ասպարեզում Միացյալ Նահանգները պետք է մնա Հայաստանի լավագույն բարեկամը, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է սենատոր Մարկ Քըրքը. «Մենք պետք է համոզված լինենք, որ Միացյալ Նահանգները միշտ մնում է Հայաստանի լավագույն բարեկամը: Ամերիկայի հայ համայնքը մեր կյանքի, մեր ընտանիքի անբաժանելի մասն է, իսկ հայկական մշակույթը մեր մշակույթի մասը եւ մենք պետք է ամեն ինչ անենք՝ բարդ տարածաշրջանում հայտնված Հայաստանին աջակցելու համար»: Սենատորի խոսքով, աջակցությունն իր մեջ ներառում է ավելի լուրջ քայլեր Վաշինգտոնի կողմից Հայաստանի անվտանգության ապահովման համար, ինչպես նաեւ՝ Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության բարձր ծավալները. «Ինձ համար, որպես սենատոր, միշտ կարեւոր էր համոզված լինել, որ հայերի ձայնը միշտ լսելի է Սենատում տարբեր խնդիրներ քննարկելիս»: Հայ-ամերիկյան հարաբերություններում Հայաստանն ամերիկյան օգնությունը ստացողի դերում չէ միայն: Մարկ Քըրքն ընդգծում է, որ ցեղասպանություն եւ բազմաթիվ փորձություններ վերապրած հայ ժողովուրդն իր կողմից շատ բան կարող է սովորեցնել Միացյալ Նահանգներին.
Նութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը