Այն դիրքը, որ կորցրեց հայկական պետականությունը Կովկասում

Եվրամիության երկրներն ու Եվրախորհրդարանը նախօրեին եկել են համաձայնության Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցում և առաջիկայում այդ համաձայնությունը կարժանանա Եվրախորհրդարանի հաստատմանն ու կներկայացվի ԵՄ անդամ երկրների վավերացման: Դա նշանակում է, որ շատ մոտ ապագայում Ուկրաինան և մեր հարևան Վրաստանը Եվրամիության հետ կունենան առանց վիզային ռեժիմի հարաբերություն և Վրաստանի քաղաքացիները կարող են ազատորեն ճանապարհորդել Եվրոպայում: Սա անկասկած զգալի առաջընթաց է լինելու Վրաստանի համար թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անվտանգության տեսանկյունից, ինչը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նոր փուլն է: Եթե Հայաստանը նույնպես ստորագրեր Ասոցացման համաձայնագիրը, ապա չի բացառվում, որ Հայաստանն այսօր կգտնվեր նույն փուլում և գուցե ավելի առաջ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ և գործոններ: Սակայն Հայաստանն այսօր այնտեղ է, որտեղ որ է և որը կոչվում է ԵՏՄ: Մի տեղը, որ հավակնում է դառնալ միջազգային հետադիմության կենտրոններից մեկը, վերածվելով պսևդոխորհրդային իրականության: Եվ այդ իրականության հայաստանյան վառ արտապատկերումը մենք տեսանք նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ի համագումարի ընթացքում, խորհրդային կոմկուսի լավագույն ավանդույթների համաձայն: Եվ այդ ավանդույթների համաձայն էլ Հայաստանում կանցկացվեն նաև խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում կոմկուսի ոգով համագումարներ անցկացնող քաղաքական միավորումը կվերահաստատի իր իշխանությունը Հայաստանում: Դա արդեն հայաստանյան համակարգի տրամաբանությունը չէ, դա եվրասիական համակարգի տրամաբանությունն է, որի մեջ մտել է Հայաստանը: Այդ համակարգը չի կարող հանդուրժել այլ ընթացք, որովհետև այլ ընթացքի հանգամանքը դառնալու է բեռ ամբողջ համակարգի համար, ամբողջ համակարգի համար է դառնալու «չարորակ» գոյացություն: Ահա թե ինչն է պատճառը, որ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը լոկ տնտեսական կամ քաղաքական սխալ որոշում չէ և չափելի չէ տնտեսական վիճակագրությամբ: Այդ վիճակագրությունը կարող էր և լավը լինել, ավելի լավը, եթե ավելի բարձր լինեին նավթի և գազի գներն ու ավելի շատ լինեին Հայաստանի ստացվող տրանսֆերտները: Այդ որոշումը Հայաստանի համար քաղաքակրթական սխալ էր, և հետևաբար ռազմավարական կորուստ, անկախ տնտեսական վիճակագրությունից: Ռազմավարական և ռազմաքաղաքական, որովհետև նավթից ու գազից զուրկ Հայաստանի համար համակարգային արդիականությունն ու զարգացումը հանդիսանում է անվտանգության ռեսուրս, որի միջոցով միայն Հայաստանը կարող է ժամանակի ընթացքում չեզոքացնել այն առավելությունը, որ նավթի ու գազի գործոնի շնորհիվ Հայաստանի նկատմամբ տնտեսական վիճակագրության առումով ստացել է Ադրբեջանը, վերածելով դա սպառազինության մրցավազքի: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video) ԱՄՆ ամենամեծ ավիակիրը մեկ տարի ծովում գտնվելուց հետո վերադառնում է հայրենիք Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ կրթությունն է․ Սամվել Կարապետյան Հրապարակեք, հարգեք այդ մարդկանց հերոսությունը, եթե մենք սխալվում ենք քանակի մեջ, ներողություն կխնդրենք․ Ռոբերտ Քոչարյանը՝ պшտերազմի զnհերի մասին Տհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասին ՔՊ-ի քարոզարշավի հիմքը երգը, պարը և ուտել-խմոցին են, որոնք համեմվում են ագրեսիայով և աննախադեպ ստերով․ Տիգրան Աբրահամյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները Ֆրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը և պատրաստ է աշխատել հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ․ Զելենսկի Ծաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվել. կան վիրшվորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am